21 12 2018

Ոստիկանության հեղինակությունից մինչև ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար. Ակտիվ Facebook

Ոստիկանության հեղինակությունից մինչև ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար. Ակտիվ Facebook

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սկզբում Նիկոլի քարոզիչները համոզում էին, որ Խաչատուրովի քրեական հետապնդումը չպիտի որևէ ազդեցություն ունենա ՀԱՊԿ-ում մեր դիրքերի վրա։

Որոշ ժամանակ անց պնդում էին, որ ցանկացած դեպքում Հայաստանի ներկայացուցիչ կնշանակվի։

Հետո արդեն խոսակցություններ սկսվեցին, որ առանց մեր հաստատման գլխավոր քարտուղար չի նշանակվի։

Հետո սկսեցին պատմել, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ հեչ, «50-երորդական կարևորության հարց է»։

Իսկ հիմա, փաստորեն, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկիստանն ու Ղրղզստանը պայմանավորվել են, որ Բելառուսի ներկայացուցիչն է լինելու կազմակերպության գլխավոր քարտուղարը, Հայաստանի կարծիքն էլ ոչ ոքի չի հետաքրքրում։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի փայլուն արտաքին քաղաքականության, հայ-ռուսական՝ «որևէ խնդիր չունեցող» © հարաբերությունների մասին»։

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր քջում գրել է.

«Երեկ ՀՀ ոստիկանապետ Վ. Օսիպյանն ասել է, որ որևէ սաբոտաժ չկա: Ամենևին չեմ ուզում բանավիճել պարոն Օսիպյանի հետ և պնդել հակառակը: Համաձայն եմ, սաբոտաժ չկա, պարզապես միայն երեկ երեք երեխա է ընկել մեքենայի տակ: Բայց իմ խնդիրը ոչ թե ՃՈ-ն է, այլ ոստիկանությունն ընդհանրապես: Պարզ էր, որ համաներումից հետո կրիմինալ մթնոլորտը քաղաքում կտրուկ վատանալու է: Ես հեռու եմ իրավապահ համակարգից, բայց հաստատ գիտեմ, որ համաներումից հետո ոստիկանությունն առնվազն 6 ամիս սկսում է աշխատել ուժեղացված ռեժիմով: Իսկ մեզ մոտ մեր ոստիկանությունը կարծես ոչ թե ուժեղացված ռեժիմով է աշխատում, այլ «թուլացել է և հաճույք է ստանում»: Գոնե ինձ մոտ այդպիսի տպավորություն է: Այս ամենը չէի գրի, եթե մի քանի օրից չլիներ Ամանորը: Հազարավոր ընտանիքներ դուրս են գալու քաղաքից և վերադարնալով իրենց մաշկի վրա զգան ամնիստիայի ողջ «հմայքը»:  ՀԵՏՈ ՉԱՍԵՔ ՉԵՆՔ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ»

Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե Պուտինի հետ հանդիպման ժամանակ ցարը հարցնի Նիկոլին թե ուր ա իր ընկեր Ռոբերտ Քոչարյանը, խորհուրդ չի տրվում միամիտ աչքերով պատասխանել թե բա Հայաստանում կա անկախ դատական համակարգ ու ինքը ոչնչից տեղյակ չի։ Մարդ ես, այդ պարագայում կարող ա ցարից նվեր ստանաս ձայնագրության մնացած հատորների բնօրինակները»...

 Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ընդդիմություն լինելը միշտ ավելի հեշտ է: Կարող ես ինչի մասին ասես, ինչ ծավալով ասես անպատասխանատու խոսել: Մեծ հաշվով ստուգող չկա, թե ինչ տեքստեր ես արտաբերում:

Իշխանություն դառնալն է դժվար, քանի որ ամեն բառիդ ու մտքից համար պատասխանատու ես ու ոչ միայն երկրիդ ներսում, այլ նաև դրսում: Ու սա այն դեպքն է, երբ միշտ ու բոլորին չի ստացվի խաբել, մանիպուլացնել: Ամեն սխալիդ համար ոչ միայն դու պատասխան կտաս, այլ նաև հարվածի տակ կդնես երկիրը:

Այ նման բաների համար են նաև անհրաժեշտ կառավարման հայեցակարգերը, թեզերն ու սկզբունքները, տեխնոկրատները, որ ստիպված չլինես ամեն անգամ հանպատրաստի ինչ-որ բան հնարել, դրանով փորձել կերակրել մեծամասնությանը ու միշտ լինել խոցելի:

Ամբոխը անարխիա է ուզում: Ժողովուրդը արդարություն: Հասարակությունը օրինականություն ու կարգ: Ու կառավարիչը պետք է ընտրի իր հանրային դիրքավորումը ըստ դրա ու փորձի առաջ գնալ՝ իր պատասխանատվությանը համարժեք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ