ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ՊՆ ամփոփիչ կոլեգիայի ժամանակ մանրամասներ է հայտնել ռուսական նոր սպառազինության մասին։ Նա նշել է, որ ռուսական նորագույն զենքը, որը կապահովի ՌԴ-ի անվտանգությունը ապագա 10 տարիներին, կստիպի մտածել նրանց, ովքեր սովոր են ռազմականացված հռետորաբանությանը: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Նա հիշեցրել է «Ավանգարդ» հրթիռային համալիրի արտադրության մասին, «Սարմատ»-ի հաջող փորձարկումը, «Պերեսվետ» լազերային համալիրների գործնական կիրառման մշակումը:
Ըստ Պուտինի` այդ զինատեսակները, անխոս, կապահովեն ՌԴ-ի անվտանգությունը ապագա տասնամյակների ընթացքում:
Պուտինը նշել է, որ հայրենական ռազմական արդյունաբերության համալիրում տեղ գտած նորույթները «ավելացրել են բանակի և նավատորմի ներուժը, դրանով իսկ մոտակա տասնամյակներում հուսալիորեն ու անվերապահ կերպով ապահովելով Ռուսաստանի անվտանգությունը»։
Նրա խոսքով՝ նորագույն զենքերը կամրապնդեն ուժերի հավասարակշռությունը և կնպաստեն աշխարհում կայունության հաստատմանը. «Հույս ունեմ, որ մեր նոր համակարգերը կստիպեն մտածել նրանց, ովքեր սովորել են ռազմատենչ եւ ագրեսիվ հռետորաբանությանը»,–շեշտել է Պուտինը։
Նա նշել է, որ նոր ռուսական սպառազինությունը աշխարհում նմանը չունի. «Նկատելիորեն ամրապնդվել է միջուկային տրիադան, որը գլոբալ հավասարակշտության պահպանման գործում կարեւոր դեր է խաղում»,–ասել է նախագահը։ Պուտինը շեշտել է, որ ժամանակից սպառազինության մասնաբաժինը այժմ կազմում է 82 տոկոս։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը