18 12 2018

Ժողովուրդը ցանկանում է դառնալ «կալվածատեր», և նոր իշխանությունը ստիպված է իրագործել դա. armeniasputnik.am

Ժողովուրդը ցանկանում է դառնալ «կալվածատեր», և նոր իշխանությունը ստիպված է իրագործել դա. armeniasputnik.am

«Սպուտնիկ Արմենիա»-ն գրում է. «Վերջապես կատարվեց ակնհայտը, և Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների իշխանությունը արձանագրվեց պաշտոնապես. եկել է ապագայի մասին մտածելու ժամանակը։ Փաշինյանը գրեթե միանձնյա իշխանություն է ստացել, բայց նա ֆիզիկապես չի կարող աշխատել բոլորի փոխարեն։ Ուստի պետք են մարդիկ, որոնք կարող են պետական աշխատանք կատարել, բայց նրանց թիվը շատ քիչ է։

Մի քիչ տարօրինակ էր այն, որ շատ նախարարներ, նշանակված Փաշինյանի կողմից «թավշյա հեղափոխությունից» հետո, ձգտեցին մտնել խորհրդարան` չցանկանալով շարունակել աշխատանքը ղեկավար պաշտոնում։

Այս տարօրինակությունը պարզ և տրամաբանական բացատրություն ունի. նախարարները, փորձելով իրենց այդ դերում, նախընտրել են գնալ Ազգային ժողով, որտեղ պատասխանատվությունը նվազագույն է, իսկ պրոֆեսիոնալ գիտելիքներ ու կարողություններ չեն պահանջվում։ Այնտեղ կարելի է միայն սեղմել կոճակները քվեարկությունների ժամանակ և երբեմն ելույթ ունենալ ամբիոնից. ահա վերջինը նրանցից շատերը վատ չեն անում։

Հնարավոր է, որ որակավորված ղեկավար կադրեր գտնելու անհնարինությունն է միտել նոր իշխանությանը նախարարությունների քանակի լրջորեն կրճատելու մտադրությանը։ Օպտիմալացումը օպտիմալացում. Ճիշտ է, մի քանի գերատեսչություններ իսկապես կարող են բաժիններ դառնալ մյուսներում, բայց, ինչպես պարզվում է, չի կարելի աչք փակել կադրերի բացակայության վրա։

Առավել ևս, որ դեկտեմբերի 13–ին կառավարության նիստում (այսինքն արդեն ընտրություններից հետո) Նիկոլ Փաշինյանը սպառնացել է պատժել այն պաշտոնյաներին, որոնք կհամարձակվեն չկատարել իր կարգադրությունները, ինչպես նաև ուղղակի խանգարել «թավշյա հեղափոխության» գաղափարների իրականացմանը գործնականում։

Կվախենան, բա ինչ կանեն. ինչպես նրանք պարզեցին վեց ամսում պետական պաշտոնում աշխատելը խաչմերուկ փակել չէ։

Պարզ է, որ դեկտեմբերի 10–ից սկսած արդեն անհնար է բոլոր ձախողումներն ու անհաջողությունները վերագրել «հակահեղափոխության» դավերին` ի դեմս նախկին իշխանության ու նրա կողմնակիցների։ Իսկ արտահերթ ընտրություններին ընտրողների աղետալի ցածր մասնակցությունը փաստեց, որ երկրի բնակչության կեսից ավելին ուղղակի իմաստ չի տեսել մասնակցել քվեարկությանը. և դա ամբողջ ժողովրդի աջակցության մասին կես տարվա ամպագոռգոռ հայտարարություններից հետ։ Այդ ֆենոմենը, անկասկած, դեռ կուսումնասիրվի մասնագետների կողմից։

Այս պայմաններում պետք է դադարել մեղադրել «նախկիններին» սաբոտաժի և «մահացու» մի շարք այլ մեղքերի մեջ. սա ուղղակի արդեն չի գործում։ Այսուհետ ստիպված կլինեն աշխատել, ընդ որում այնպես աշխատել, որ դեռ չհանդարտված «ժողովրդական ցասման ալիքը» չբարձրանա հենց նրանց դեմ։

Եվ դա իսկապես փողոցներ փակել և կարգախոսներ բղավել չէ, դա պետություն կառավարել է, որը չի գտնվում ինչ–որ դրախտային վայրում Ավստրիայի և Շվեյցարիայի միջև։ Եվ քանի որ նախկիններն են մեղավոր բոլոր խնդիրների մեջ, ապա նրանց փոխարինածները պետք է լուծեն այդ խնդիրները։

Այդ լուծումներին սպասում է ոչ թե 48 կամ 70 տոկոսը, այլ այդ նույն «ամբողջ ժողովուրդը»։ Ընդ որում` բավական յուրահատուկ մտածելակերպ ունեցող ժողովուրդը։ Վերջերս մի նկարի տակ նկատեցի  այս գրությունը. «Գյուղացիները երգում են Օբոլենսկու կոռնետի և ֆրանսիական բուլկու խրթխրթոցի մասին ու վստահ են, որ եթե բոլշևիկները չլինեին, ապա իրենք բոլորը կալվածատեր կլինեին»։ Ահա և մեր ժողովուրդն էլ նույն վստահությունն ունի։

Դեռ բոլորովին անհասկանալի է, թե ինչպիսի կադրերով Նիկոլ Փաշինյանը կյանքի կկոչի իր միանձնյա իշխանությունը և բոլորին համատարած «կալվածատեր» կդարձնի։ Նա ֆիզիկապես չի կարող աշխատել բոլորի փոխարեն, նշանակում է` մասնագետներ են պետք։

Բայց որտեղի՞ց գտնել նրանց։ Իր թիմում նա այդքան մասնագետ չի հավաքի, դա ակնհայտ է, նշանակում է` պետք է հրավիրի ուրիշ տեղից։ Բայց «կողմնակի» մասնագետը կընդունի՞ արդյոք այդպիսի հրավերը, մեծ հարց է։ Հատկապես մեղավորներին ասֆալտին փռելու մասին սպառնալիքներից հետո։

Եվ «կողմնակի» մարդը կմտածի, որ ինչ–որ մի պահի նրան կարող են մեղավոր համարել կամ դարձնել։

Արժե՞ գլուխը դնել նման վտանգի  տակ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ