ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը «Հայելու առաջ» հաղորդաշարի եթերում անդրադարձել է ներքաղաքական վերջին իրադարձություններին, նոր իշխանությունների գործելաոճին, արտահերթ խորհրդարանական ընտրություններին և գրանցված արդյունքներին, կուսակցության որոշմանը և հասարակական տրամադրությունների հոսանքին իր դեմ գնալուն, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործին և այլ հարցերի։
«Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվում է իսկապես վենդետա։ Հասարակության մեջ տարիներ շարունակ սերմանել էին այդ վերաբերմունքը, այդ թվում նաև՝ Նիկոլ Փաշինյանի շրջանակը։ Ակնհայտ է, որ այստեղ կա վրեժխնդրություն։ Բացարձակ անհասկանալի է, օրինակ, շատ հապճեպ, ընտրություններից առաջ Վերաքննիչ դատարանի՝ նրան նորից կալանավորելու որոշումը, աբսուրդ։ Այսինքն, սա ինչ է նշանակում, երբ որ Ռոբերտ Քոչարյանը՝ իբրև նախկին նախագահ, գտնվում է պետական անվտանգության մարմինների ամենօրյա հսկողության տակ և այն մարդն է, այն անհատականությունն է, որը բացառված է, որ փախչի Հայաստանից, ասել եմ ուրիշ անգամ, շատ շատերը կփախչեն, նա չի փախչի, մնալու է և պայքարելու է, բնականաբար։ Սա պետական մտածողության դրսևորում չէ, սա պետության հիմքերը քայքայող դրսևորում է»,- անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի դեմ հարուցված քրգործին և կալանավորմանը՝ ասել է Աղվան Վարդանյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը