17 12 2018

Վրաստանում բողոքում են նախագահական ընտրությունների արդյունքների դեմ

Վրաստանում բողոքում են նախագահական ընտրությունների արդյունքների դեմ

Թբիլիսիի կենտրոնում «Ուժը միասնության մեջ է» խմբավորման ընդդիմադիրները, ովքեր չեն ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները, խորհրդարանի շենքի առաջ վրաններ են տեղադրել։ Նրանք պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

«Այս պահի դրությամբ՝ մենք 8 վրան ենք դրել, սակայն ունենք ևս մի քանի տասնյակ վրան։ Մենք սպասում ենք մեր առաջնորդներին, որպեսզի քննարկենք և իմանանք ապագայի ծրագրերը։ Չենք պատրաստվում այստեղից ոչ մի տեղ գնալ, պահանջները բոլորին են հայտնի»,- գործակալության հետ զրույցում նշել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիային մասնակցում են մի քանի տասնյակ ընդդիմադիրներ, նրանց մի մասը փորձում է փակել ավտոմեքենաների ճանապարհը։

Դեկտեմբերի 17-ին՝ Վրաստանի նախագահի երդմնակալության օրը, ընդդիմադիրների խումբն ուղևորվել էր Թելավի, որպեսզի այնտեղ խաղաղ ցույց անցկացնեն։ Սակայն իրավապահները մեքենաները կանգնեցրել էին Թելավիից 30 կմ հեռավորության վրա և խնդրել կամ ոտքով շարունակել ճանապարհը, կամ այլընտրանքային ճանապարհ օգտագործել։ Սա հրմշտոցի պատճառ էր դարձել։ Ընդդիմադիրները մի քանի անգամ փորձել էին անցնել ոստիկանների շարքի միջով, ինչի հետևանքով վնասել են ավտոմեքենաները։ Նրանք հավաստիացրել են, որ քաղաքի բոլոր մուտքերը փակված են։ 

Իշխանություններն ընդդիմադիրների գործողությունները սադրանք են որակել։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ