Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուի խոսնակ Աննա Մելքաձեն հրապարակել է նոյեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները։ Այս մասին հայտնում է Спутник- Грузия-ն:
Այսպես` «Վրացական երազանք» իշխող կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ձայների 59,52%-ը: «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից առաջադրված Գրիգոլ Վաշաձեի օգտին է քվեարկել ընտրողների 40,48%-ը:
Վաշաձեն չի ընդունում ընտրությունների արդյունքները և պատրաստվում է իր կողմնակիցների հետ ակցիա իրականացնել Զուրաբիշվիլիի երդման արարողության օրը` դեկտեմբերի 16-ին:
Ավելի վաղ ընդդիմությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում էր պահանջել, սակայն իշխանությունը հրաժարվել էր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը