15 12 2018

Ով հանել է, իրեն հարցրեք. Լևոն Մնացականյանը՝ պաշտոնանկության պատճառների մասին․ News.am

Ով հանել է, իրեն հարցրեք. Լևոն Մնացականյանը՝ պաշտոնանկության պատճառների մասին․ News.am

News.am-ը գրում է․ «Գեներալ–լեյտենանտ Լեւոն Մնացականյանը վստահեցնում է, որ ինքը տեղյակ չէ՝ ինչու է դեկտեմբերի 14-ին ազատվել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի պաշտոնից։

«Ես ի՞նչ գիտեմ՝ ինչու ազատվեցի, ով հանել է, իրեն հարցրեք։ Որ հանել են, երեւի դժգոհ են»,- News.am հետ զրույցում ասաց Լեւոն Մնացականյանը, որն աշխատանքից ազատվելուց հետո նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն:

Հետաքրքրվեցինք՝  ճի՞շտ են արդյոք մամուլի տեղեկությունները, որ նրան պաշտոնից ազատել են, քանի որ Սենոր Հասրաթյանը գրառում է կատարել Սասուն Միքայելյանի աղմկահարույց հայտարարության վերաբերյալ։

 «Ես չեմ կարող հստակ ասել՝ որն է պատճառը, ինչ-որ գրած է, ես էլ եմ այդպես մտածում, չմեկնաբանեմ»,–  արձագանքեց Լևոն Մնացականյանը, ապա, այնուամենայնիվ,  ավելացրեց. «Միգուցե»»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ