14 12 2018

ԼՀԿ մանրադրամները ՀՀԿ-ականների հետ քննարկում էին՝ ինչպես տապալել Նիկոլի շարժումը. Ուրիխանյան

ԼՀԿ մանրադրամները ՀՀԿ-ականների հետ քննարկում էին՝ ինչպես տապալել Նիկոլի շարժումը. Ուրիխանյան

Փաստորեն, քաղաքական սադոմազոխիզմը լուսմավորյալների շարքում խիստ ակտուալ է եւ այս մարդիկ գերագույն հաճույք են ստանում... Փաշինյանի քարոզարշավի ողջ ընթացքում Լուսավոր Հայաստանի բոլոր մեծ ու փոքր մանրադրամները գիշերային ժամերին երեւանյան բոլոր պադվալներում հանդիպում էին կարկառուն հանրապետականների հետ եւ քննարկում ինչպես տապալել Նիկոլի շարժումը եւ սույն Գորգիսյանը պադվալային շարժման առաջամարիտկներից էր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ–ական Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գեւորգ Գորգիսյանի վերջին հարցազրույցին։

«Փաստորեն, քաղաքական սադոմազոխիզմը լուսմավորյալների շարքում խիստ ակտուալ է եւ այս մարդիկ գերագույն հաճույք են ստանում, երբ իրենց հիշեցնում ես իրենց անփառունակ անցյալ ու նույնքան անփառունակ ներկան։

Հիշեցնենք, խոսքը այն երիտասարդի մասին է, ով Փաշինյանի շարժման առաջին օրից սվաղվել է հայաստանյան բոլոր եթերներին ու լրատվամիջոցներին եւ անարգանքի սյունին էր գամում Նիկոլին, հայտարարելով, որ վերջին քցել է իր գործընկերներին եւ զբաղված է անիմաստ քայերով։ Իսկ երբ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը խորհրդարանում վառեցին ազատության ջահը, սույն երիտասարդը թաշկինակով փակեց իր լուսավոր քիթը, որովհետեւ, պարզվեց, հեղափոխության շնչից ալերգիա ունի։ Փաշինյանի քարոզարշավի ողջ ընթացքում Լուսավոր Հայաստանի բոլոր մեծ ու փոքր մանրադրամները գիշերային ժամերին երեւանյան բոլոր պադվալներում հանդիպում էին կարկառուն հանրապետականների հետ եւ քննարկում ինչպես տապալել Նիկոլի շարժումը եւ սույն Գորգիսյանը պադվալային շարժման առաջամարտիկներից էր։

Եւ միայն այն պահին, երբ Փաշինյանի հաղթանակն այլեւս անխուսափելի էր, լուսավորների շարանը հանկարծ հիշեց որ իրենք Նիկոլի գործընկերն են ու մեկ ժամում դարձան երդվյալ նիկոլական՝ շարունակելով բոլոր հնարավոր ստվերային տարբերակներով խանգարել նոր Հայաստանի շարժմանը։ Լուսավոր Հայաստանի ոսկե հովանավորի շնորհիվ էլ հայտնվելով խորհրդարանում, այժմ Գորգիսյանն ու իր պապաները որոշել են իրենց քաղաքական կուսությունը վերականգել լուսավորի հայտնի հովանավորի դրամական տրանսվերտների հաշվին։ Ի դեպ, հեղափոխությունից ալերգիա ունեցող Գորգիսյանը, ում քաղաքական դալտոնիզմը ուղղակի զավեշտալի է, այլ կուսակցություններին գնահատական տալու փոխարեն ճիշտ կանի պատասխանի մեկ պարզ հարցի՝ որտեղի՞ց իրենց աշխատավարձով ապրող, իրենց խոսքերով՝ չքավոր պատգամավորներին նման գումար՝ խորհրդարանական ընտրություններում ամենածախսատար քարոզարշավը տանելու համար։ Հարցը, իհարկե, հռետորական է, քանզի Հայաստանում չկա այլեւս գեթ մեկ մարդ, ում համար գաղտնիք լինի, թե ով է իրականում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ոսկե հովանավորը եւ ում լեգիտիտիմ շահերն են խորհդրանաում ներկայացնելու լուսավորյալները։

Էդմոն Մարուքյանի կամանդի ոսկե հովանավորի եւ Նիկոլ Փաշինյանի դեմ լուսավորյալների աննկուն պայքարի շատ ավելի հետաքրքիր դրվագների մասին էլ հաջորդ դասին։ Խոստանում ենք խիստ ուշագրավ մանրամասներ»,– գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ