14 12 2018

Ալիևից անկեղծ տրամադրվածունն եմ զգացել վերականգնելու Հայաստանի հետ ԼՂ կարգավորման բանակցությունները. ՌԴ ԱԳՆ

Ալիևից անկեղծ տրամադրվածունն եմ զգացել վերականգնելու Հայաստանի հետ ԼՂ կարգավորման բանակցությունները. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անկեղծ տրամադրվածություն է զգացել վերականգնելու Հայաստանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իլհամ Հեյդարովիչ Ալիևի հետ շատ մանրակրկիտ, երկարատև զրույց ունեցանք: Մենք զգացինք նրա անկեղծ տրամադրվածությունն այն հարցում, որ բանակցությունները վերականգնվեն, որ գտնվեն կառուցողական հանգուցալուծումներ»,-ասել է Լավրովը:

«Մենք՝ որպես թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին մոտ գործընկեր երկիր, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ամեն ինչ կանենք, որպեսզի փոխզիջումների հասնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծենք»,- ասել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը նաև հայտարարել է, որ Ռուսաստանն ակնկալում է, որ պաշտոնական Երևանն ու Բաքուն կվերսկսեն արցախյան հակամարտության շուրջ բանակցությունները, երբ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա կձևավորվի նոր կառավարություն: Լավրովը հույս է հայտնել, որ հայկական կողմը երկրում նոր կառավարության ձևավորումից հետո պատրաստակամ կլինի վերսկսել բանակցությունները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ