12 12 2018

Դատարանների և դատախազության վրա կոշտ ճնշում գործադրելու փաստեր կան․ Լարիսա Ալավերդյան

Դատարանների և դատախազության վրա կոշտ ճնշում գործադրելու փաստեր կան․ Լարիսա Ալավերդյան

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը զարմանալի է համարում, որ ԱԱԾ-ՀՔԾ պետերի և Նիկոլ Փաշինյանի հայտնի գաղտնալսված հեռախոսազրույցի բովանդակությունը մնում է առանց իրավական հետևանքների: «Խոսքը իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների միջև պայմանավորվածության մասին է, այն մասին, որ դատավորներին ուղղորդում են»,- մամուլի ասուլիսում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահը՝ հավելելով, որ գնահատական չտալն ահազանգ է իրավապահ համակարգի համար:

Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Մայրապետյանի և այլ հնչեղ գործերով բարձրաստիճան պաշտոնյաները տեղեկություններ են տարածում, ընդ որում՝ տերմինաբանություն օգտագործելով, որը, ըստ Ալավերդյանի, ավելի շատ համապատասխանում է ոչ թե պաշտոնատար անձանց, այլ լրագրողներին: Կան նաև դատարանների և դատախազության վրա կոշտ ճնշում գործադրելու փաստեր:

«Իշխանություններն այս ամենը պետք է դադարեցնեն, և այս ամենը պետք է արժանանար համապատասխան գնահատականի։ Հայտնի քաղաքական և հասարակական անձանց գործերով հնարավոր է միայն ճշգրիտ ոսկերչական աշխատանք: Իրազեկ մարմինները պետք է կոռեկտ մնան և օրենքի տառից չշեղվեն»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ