09 12 2018

Զինծառայողները հերթի մեջ առանձնացնում են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկը. «Անկախ դիտորդ»

Զինծառայողները հերթի մեջ առանձնացնում են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկը. «Անկախ դիտորդ»

Դեկտեմբերի 9-ին  ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակում կդիտարկեն «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի 600 կարճաժամկետ դիտորդներ, կաշխատի արագ արձագանքման 44 շրջիկ խումբ՝ ընդհանուր 90 շրջիկ դիտորդով: 

Կարճաժամկետ դիտորդները կաշխատեն 300 տեղամասային ընտրական կենտրոններում և բոլոր 38 տարածքային ընտրական հանձնաժողովներում: 

2018թ. դեկտեմբերի 9-ին կգործի «Անկախ դիտորդի» երկու շտաբ՝

Երևանում՝ հեռ. 077 34 22 68 և

Վանաձորում՝ հեռ. 0322 4 22 68:

Ժամը 10:00 դրությամբ Անկախ դիտորդը արձանագրել է հետևյալ խախտումները

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 20/05, Վանաձորի 23/54 և 23/53, Շիրակի մարզի Փանիկ գյուղի 33/20 տեղամասային ընտրական կենտրոններին մոտ քարոզչական պաստառներ են փակցված: 

Լոռու մարզի Լեռնանցք գյուղի 22/26 տեղամասային ընտրական կենտրոնում բացակայել են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկները. մինչև Տարածքային ընտրական հանձնաժողովից քվեաթերթիկների ստանալը քվեարկությունը դադարեցված է եղել: 

Կոտայքի մարզի Արգել գյուղի 27/33 տեղամասային ընտրական կենտրոնում քվեարկող զինծառայողները քվեաթերթիկներն ստանալուց հետո արդեն իսկ հերթի մեջ առանձնացնում են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկը: «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչները զգուշացրել են հանձնաժողովի նախագահին, որ հայտարարություն անի դրա մասին և կանխի մինչ քվեախցիկ մտնելը քվեաթերթիկների առանձնացումը: 

2 դեպքում դիտորդներին չեն թույլատրել լուսանկարել գրանցամատյանի իրենց հետաքրքրող մասը, սակայն Տարածքային ընտրական հանձնաժողով ահազանգելուց հետո խնդիրը վերացվել է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ