Այսօր մեր համազգային ցավի հիշատակման և խնկարկման օրն էր, և կարող էր դառնալ մի օր, երբ շատ սիմվոլիկ կերպով այս ագրեսիվ և ինտենսիվ նյարդային քարոզարշավը դառնար համազգային համախմբվածության և համերաշխության հանգրվան:
Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով այս մասին հայտարարեց Հանրապետական կուսակցության պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը:
«Ցավոք սրտի, այս դեկտեմբերի 7-ը նորից չդարձավ համազգային համախմբման օր, որովհետև այսօր իշխանությունները, իհարկե, դիտավորյալ կայացրին որոշում հենց այս օրով հրապարակել Հայաստանի երկրորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալման մասին որոշումը։ Այս օրով ոստիկանությունը անհեթեթ հիմնավորումներով մտավ Հայաստանի առաջատար լրատվական գործակալություններից մեկի՝ News.am-ի գրասենյակ: Եվ այս ամենը, իհարկե, պատահական չէ»,- ասաց նա:
Ըստ Արմեն Աշոտյանի՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը քաղաքական ճնշման, քաղաքական հակառակորդներին վախեցնելու, ուժի անիմաստ ցուցադրության վարժություն էր, որ արեց իշխանությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը