Հ1-ի եթերում գլխավոր բանավեճի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին հարց ուղղեց, որով ուշագրավ բանավեճ ծավալվեց՝ որոշ ակնարկներով:
Էդմոն Մարուքյան - Պարոն Ծառուկյանը փակել էր քաղաքական էջը և հետ դարձավ, երբ «Ելք» դաշինքը լուրջ պատրաստվել էր ընտրությունների և կարող էր լուրջ դերակատարում ունենալ: Դա չստացվեց, և երկրորդ քաղաքական միավորը եղավ «Ծառուկյան» դաշինքը: 2000-ականներից միշտ եղել է երկրորդ քաղաքական միավորը: Նոր քաղաքական համակարգում գործարարության, բիզնեսի տարանջատումը քաղաքականությունից լինելո՞ւ է, թե՝ չէ: Մենք բիզնեսը պաշտպանելու ենք, ես պատրաստ եմ ցանկացած գործարարի պաշտպանել: Ի՞նչ կարիք կա մտնել Խորհրդարան:
Գագուկ Ծառուկյան - Քո հարցին հաճույքով պատասխանեմ: Ես պաշտպանվելու կարիք չունեմ, դու պաշտպանի քեզ, քո կուսակիցներին, քեզ հովանավորողներին: Պարոն Ծառուկյանը քաղաքականության մեջ մտել է ոչ թե որոշ քաղաքական ուժերի ես պաշտոնի գնալու, ճանաչում ունենալու համար, այլ զրոյից սկսել է: Ես աեն ինչ ունեմ, հասել եմ աշխատանքով, սովորական աշխատողի ընտանիքից: Ցանկացած իմ քայլ, պարոն Մարուքյան, ես անում եմ, որ զարգացած երկիր լինի:
– Իմ հովանավորը և իմ կուսակցության հովանավորը ժողովուրդն է:
– Դու դա ինձ ես ասո՞ւմ:
– Դուք ասացիք՝ Ձեր հովանավորներին, ասում եմ:
- Ես դա գիտեմ, չէ՞, դու ինձ ճանաչո՞ւմ ես, գիտե՞ս:
- Որ դուք լավ բան եք անում, կարող եք անել առանց մանդատի, դուք խորհրդարան գալի՞ս եք, գալո՞ւ եք ելութ ունենաք: Դուք ունեցել եք մանդատներ, բայց ժողովրդի կյանքը դրանից չի փոխվել:
- «Շանգրի Լա»-ն ստացել է Սերժ Սարգսյանի կողմից մոնոպոլիա:
- Ո՞վ ա ստացել մոնոպոլիա:
- «Շանգրի Լա» կազինոն, փոքր կազինոները փակվել են, դարձել ա մեկ միակ կազինո:
- Հայտարարվել ա ընդամենը բոլորի համար, որ ով կարող է Երևանում 100 միլիոն դոլար ներդրում անի ու ստացել ա: Մեկ միլիոն դոլար ա ամսական վճարում: Ծառույանը հասել ա ամեն ինչի իր անձնական վաստակած գումարով, բայց դու, պարոն Մարուքյան, մինչև էսօր բացի խոսալուց ի՞նչ եք արել:
- Ես կլասիկ պատգամավոր եմ:
- Չէ, ի՞նչ ես արել, քո կլասիկ ցավն էլ տանեմ, ի՞նչ ես արել:
- Ես քաղաքական գործիչ եմ, ես գործարար չեմ, կարծում եմ, որ քաղաքական գործիչը չպետք է բիզնեսով զբաղվի, բիզնեսմենը՝ քաղաքականությամբ:
- Քո որոշելը շատ փոքր ա:
- Սահմանադրության մեջ ա գրած, կառավարության մեջ ա գրած, նոր քաղաքական համակարգը դա չպետք է տանի:
- Պարոն Մարուքյան, որ դու պատգամավոր էիր ընտրվում, ո՞վ էր քեզ աջակցում:
- Ժողովուրդը: Գնացեք Վանաձոր, հարցրեք:
- Ես գնա՞մ: Դու Գևորգին ճանաչո՞ւմ ես, թե՝ չէ: - Ո՞ւմ
- Որ քո քարոզարշավն էր իրականացնում, որ պիտի գար պարոն Ծառուկյանի մոտ, ճանապարհին ասացին, որ որ քո թողոթերը պակաս էր, չեկար:
- Ինձ առաջարկել են գալ Ծառուկյանի մոտ, ես չեմ եկել, մերժել եմ:
- Ոչ, քո թղթերի պակասության պատճառով ինձ զգուշացրին, չի կարելի դեմագոգիայով զվաղվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը