Այս խորհրդարանական ընտրությունների քարոզչությունն աննախադեպ է: Այս մասին ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը:
«Ատելության քարոզի, անհանդուրժողականության, մայմունիզմի չափաբաժինը, որ երկրի ղեկավարը տալիս է հանրությանը, անցած 30 տարիների պատմության ընթացքում երբևէ չի եղել:
Տեղեկացա, որ ընտրական պաստառս պատռել են «Իմ քայլ»-ի համակիրները: Տղաներ և աղջիկներ, թուլացեք, ձեզ պատերով մի տվեք: Մեղկ եք: Ամիսներ առաջ ձեր առաջնորդներն էլ էին սև լենտերով հողը վրաս թեթև արել: Ինչպես տեսնում եք, իմ մահվան մասին լուրերը չափազանցված են: Այ ձեր Homo sapiens-ի հետ աղերսներ ունենալու մասին վարկածը, ցավոք, հերքվեց»,-գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը