05 12 2018

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները մտադիր են հայտարարություն համաձայնեցնել ԼՂ վերաբերյալ

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները մտադիր են հայտարարություն համաձայնեցնել ԼՂ վերաբերյալ

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) արտգործնախարարների խորհրդի՝ Միլանում կայանալիք նիստին ընդառաջ դեկտեմբերի 5-ին նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Այդ մասին իր հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

 Նա նաև հայտնել է, որ հանդիպման ժամանակ նախատեսվում է Արցախի հակամարտության խնդրի շուրջ հայտարարության համաձայնեցում:

«Կարծում եմ, որ հանդիպման արդյունքներով լրագրողներին շատ մանրամասն կտեղեկացնեն», – ասել է Զախարովան:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ