05 12 2018

Ես «Սասնա ծռերին» տեսնում եմ բանտում․ Արման Բաբաջանյան



«Ես «Սասնա ծռերին» տեսնում եմ բանտում։ Այն ատելությունը և այն հռետորաբանությունը, որ նրանք մինչև օրս էլ շարունակում են իրենց քարոզչական հռետորաբանության մեջ օգտագործել, անթույլատրելի է»,- 1in.am կայքի եթերում հայտարարել է կայքի գլխավոր խմբագիր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու Արման Բաբաջանյանը։

««Սասնա ծռերին» ազատ արձակելն ամենամեծ վրիպումն ու բացթողումն եմ համարում գործող իշխանությունների։ Սա պետք է վերատեսության ենթարկվի»,- հավելել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ