Դեկտեմբերի 2-ին Թբիլիսիի կենտրոնական հրապարակում է հավաքվել մի քանի հազար մարդ` բողոքելու նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: Բողոքի ցույցը նախաձեռնել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցող ընդդիմության թեկնածու Գրիգոլա Վաշաձեն, ով հավաքել էր 800 հազար ձայն:
Հիշեցնենք, որ մատնացույց անելով ընտրախախտումները՝ Վաշաձեն այդ ընտրությունները անվանել է քրեական ֆարս` հրաժարվելով ընդունել մրցակցի` Սալոմե Զուրաբիշվիլիի հաղթանակը:
Վաշաձեն հայտարարել է նաև, որ փորձելու են վիճարկել ընտրությունների արդյունքները` դատարանում: Վաշաձեն կարծում է, որ ընտրությունները ուղեկցվել են բազաթիվ ընտրախախտումներով` ընտրողներին վախեցնելով ու նրանց գնելով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը