29 11 2018

Վրացական ընդդիմությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններ է պահանջում

Վրացական ընդդիմությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններ է պահանջում

Վրաստանի ընդդիմությունը պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

Նման հայտարարություն է արել ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որը նախագահական ընտրություններում պարտվել է Սալոմե Զուրաբիշվիլիին: «Միասնական ընդդիմությունը պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել: Պահանջում ենք, որ այդ ընտրություններն անցկացվեն համամասնորեն: Պահանջում ենք, որ ԿԸՀ-ը համալրված լինի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներով և փորձագետներով», - նշել  է Վաշաձեն:

Վերջինս հայտարարել է, որ չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները՝ ընտրություններն անվանելով «քրեական ֆարս»:

Հիշեցնենք, որ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առավոտյան հրապարակել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները, որոնց համաձայն՝ անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հաղթանակ է տարել 59.52 տոկոս ձայնով: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ