29 11 2018

Մոտակա տարիներին կմիանանք մեր Եվրոպային. Իվանիշվիլի

Մոտակա տարիներին կմիանանք մեր Եվրոպային. Իվանիշվիլի

Վրաստանի իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր-ղեկավար Բիձինա Իվանիշվիլին նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքների հրապարակումից հետո շնորհակալություն է հայտնել ընտրողներին` Սալոմե Զուրաբիշվիլիին աջակցելու համար. հայտնում է Спутник-Грузия-ն:

«Շնորհակալություն մեր հասարակությանը և թիմին, որը հաջող աշխատանք է կատարել: Մենք անպայման մեր երկիրը հաջողության ճանապարհին կդնենք ու մոտական մի քանի տարվա ընթացքում կմիանանք աշխարհի ամենազարգացած երկրների ընտանիքին՝ մեր Եվրոպային։ Մենք կանենք առավելագույնը, որպեսզի արդարացնենք այն, ինչ այսօր ստացել ենք»,- ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ