28 11 2018

Պատգամավորի 13 թեկնածություն ուժը կորցրած է ճանաչվել

Պատգամավորի 13 թեկնածություն ուժը կորցրած է ճանաչվել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած ճանաչեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին կուսակցությունների, դաշինքների ցուցակներով առաջադրված 13 պատգամավորի թեկնածուի գրանցումը՝ հիմք ընդունելով նրանց ինքնաբացարկի դիմումները: ԿԸՀ-ն նման որոշում ընդունեց նոյեմբերի 28-ի արտահերթ նիստում:

ԿԸՀ-ն ստացել էր ինքնաբացարկի մասին 14 դիմում: Դրանցից կեսը ներկայացվել են նոտարական վավերացումով, կեսը՝ առանց նոտարական վավերացման: Առանց նոտարական վավերացման ներկայացված դիմումատուները ներկայացրեցին իրենց անձնագրերը և վերահաստատեցին իրենց դիմումները: 

ԿԸՀ-ը քվեարկություններով՝ 6 կողմ և 0 դեմ ձայներով ընդունեց դիմումները: ԿԸՀ-ը ուժը կորցրած ճանաչեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով առաջարկված թեկնածու Արևիկ Նավոյանի, «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածու Արսեն Սարգսյանի, Հայկանուշ Միրոյանի, Նունե Միրոյանի, «Լուսավոր Հայաստան« կուսակցության պատգամավորի թեկնածու Արփինե Նուրջանյանի, Հանրապետական կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածու Արսեն Ղուկասյանի գրանցումները:

Ինքնաբացարկի դիմում ներկայացրած «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Կարինե Բաղդասարյանը չէր ներկայացել նիստին և չէր թողել իր հեռախոսահամարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ