04 09 2023

ԿԸՀ-ն այսօրվանից ստուգում է «Հայաքվեի» ստորագրությունները

ԿԸՀ-ն այսօրվանից ստուգում է «Հայաքվեի» ստորագրությունները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվանից սկսում է քաղաքացիական նախաձեռնության՝ «Հայաքվեի»  ներկայացրած ստորագրությունների ստուգման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ-ն:  

Հունիսի 20-ին ԿԸՀ-ն գրանցել էր 66 քաղաքացիների դիմումը՝ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը (Հարցը) քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ»։ Նախաձեռնող խումբը ստորագրությունների հավաքման համար ուներ 60 օր՝ հունիսի 21-ից օգոստոսի 19-ը ներառյալ։ Քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները օգոստոսի 31-ին ստորագրությունների լրացված ձևաթղթերի 5 տուփ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։



 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ