Միջազգային Global Fire Power հետազոտական ընկերությունը ներկայացրել է 2018 թվականի աշխարհի երկրների ռազմական հզորության վարկանշային ցանկը, որում 136 երկիր կա։
Ցանկը կազմելիս մասնագետներն ուսումնասիրոել են 55 անհատական գործոն ամեն երկրի համար։ Այս տարվա նորեկներն են Իռլանդիան, Մոնտենեգրոն և Լիբերիան:
Հայաստանը ռազմական հզորության վարկանշային աղյուսակում զբաղեցրել է 84-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա ցուցանիշը բարելավելով 9 կետով: Հարևաններից Վրաստանը 82-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը՝ 53-րդ, Թուրքիան՝ 9-րդ:
Ռազմական հզորությամբ առաջատար երկրներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Հարավային Կորեան, Ճապոնիան, Գերմանիան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը