23 11 2018

Կարևոր ամրագրում` կապված մտահոգիչ հայտարարությունների հետ

Կարևոր ամրագրում` կապված մտահոգիչ հայտարարությունների հետ

Հանրային պահանջի վրա հղում կատարելով պայմանավորել ցանկացած գործողություն կամ որոշում (ժողովրդավարության սկզբունք) չի կարող ընդունելի համարվել, եթե այն հակասի քաղաքակիրթ, իրավական պետության սկզբունքին: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նման գրառում է արել իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

«Կարևոր ամրագրում մտահոգիչ հայտարարությունների, կարծիքների հետ կապված

Հանրային պահանջի վրա հղում կատարելով պայմանավորել ցանկացած գործողություն կամ որոշում (ժողովրդավարության սկզբունք) չի կարող ընդունելի համարվել, եթե այն հակասի քաղաքակիրթ, իրավական պետության սկզբունքին:

Հակառակ դեպքում, ժողովրդավարությունը կդառնա բռնապետություն, ինչպես եղել է արդեն օրինակ նացիստական Գերմանիայում:

Ժողովրդավարական ճանապարհով ընդունվող որոշումները սահմանափակված են մարդու իրավունքներով:

Չի կարող օրինակ հանրաքվեով որոշվել կամ օրենսդիր մարմնի կողմից ընդունվել օրենք, որով ասենք սահմանափակվեն մարդու որևէ իրավունք, օրինակ խոսքի, կարծիքի արտահայտման իրավունքը, կամ ասենք վերացվեն դատարանները և արդարադատության գործառույթները հանձնել տրոյկաներին:

Ավելին, ժողովրդավարական պետության պարտավորությունն է բացատրել մարդու իրավունքների էությունը, իրազեկել, կրթել քաղաքացիներին մարդու իրավունքների մասին, որպեսզի նրանք որոշումների կայացմանը մասնակցելիս ղեկավարվեն իրավական պետության, մարդու իրավունքների սկզբունքներով»,– գրել է Սաքունցը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ