21 11 2018

Բաքուն, Անկարան և Թբիլիսին քննարկել են ռազմական համագործակցությունը

Բաքուն, Անկարան և Թբիլիսին քննարկել են ռազմական համագործակցությունը

Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հանդիպումը Վրաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չաչիբայայի և Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի հետ։ Այս մասին գրում է Haqqin.az-ը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են եռակողմ ձևաչափով համագործակցության զարգացմանը, տարածաշրջանային կայունությանն առնչվող հարցեր:

Չաչիբայան ընդգծել է, որ եռակողմ համագործակցությունը մարմնավորում է անվտանգությունը տարածաշրջանում: Իսկ Թուրքիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Վրաստանին ու Ադրբեջանին «տարածքային ամբողջականության հարցում»:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ