19 11 2018

Պատգամավորների թեկնածուներից ովքե՞ր են ինքնաբացարկ ներկայացրել

Պատգամավորների թեկնածուներից ովքե՞ր են ինքնաբացարկ ներկայացրել

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր նոյեմբերի 19-ի նիստում որոշում կայացրեց գրանցել բոլոր 11 քաղաքական ուժերի ընտրական ցուցակները:

Որոշ քաղաքական ուժերի թեկնածուներից կային ինքնաբացարկի դիմումներ: Ամենից շատ՝ թվով 6 ինքնաբացարկի դումումներ ստացվել էին ԲՀԿ ցուցակից: Մասնավորապես ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ցուցակի 31-րդ հորիզոնականը զբաղեցնող Արթուր Աբրահամի Մանուկյանը: Նա գործող Ազգային ժողովի պատգամավոր է, իսկ նախորդ ԱԺ-ում պատգամավոր էր նրա հայրը՝ Աբրահամ Մանուկյանը:

ԲՀԿ ցուցակից ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Սենիկ Էվինյանը (ցուցակում 115-րդ տեղն է), Արարատ Գեւորգյանը (108), Արսեն Սիմոնյան (106), Կարինե Սարիբեկյանը (165), Սենրիկ Մարգարյանը (149), Արսեն Հարությունյանը (120):

«Իմ քայլը» դաշինքից ինքնաբարկ է հայտնել միայն մեկ մարդ Մհեր Արթուրի Գեւորգյանը (ցուցակում 168-րդն է):

«Լուսավոր Հայաստան»-ից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Էլինա Հովակիմյանը (108), «Մենք» դաշինքից՝ Նարեկ Գասպարյանը (113):

Մնացած ուժերից ինքնաբացարկի դիմումներ չեն ստացվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ