19 11 2018

ՀՀԿ-ն առաջինն է, ԲՀԿ-ն՝ վերջինը

ՀՀԿ-ն առաջինն է, ԲՀԿ-ն՝ վերջինը

Նոյեմբերի 19-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում վիճակահանությամբ որոշվեց, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերից որը որ համարի ներքո հանդես կգա: 

1-ին համարի ներքո հանդես կգա «Հանրապետական» կուսակցությունը, 2-րդ համարը կլինի «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, 3-րդ համարը՝ ՀՅԴ-ն, 4-րդ համարը՝ «Իմ քայլը» դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հանդես կգա 5-րդ համարի ներքո, 6-րդ համարը՝ «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը հանդես կգա 7-րդ համարի տակ, «Մենք» դաշինք՝ 8-րդ համարի, ՕԵԿ-ը՝ 9-րդ, «Սասնա ծռեր»-ը՝ 10-րդ, իսկ վերջին՝ 11-րդ համարի ներքո, հանդես կգա ԲՀԿ-ն: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ