16 11 2018

Կաթողիկոսը պետական պաշտպանություն չի ստանա



«Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանում չընդունվեց, թեև քվեարկության դրվեց երկու անգամ։

Նախագծով առաջարկվում է Հայ առաքելական եկեղեցու սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում, եթե չկա Հայ առաքելական եկեղեցու համաձայնությունը, հավաքների անցկացումը սահմանափակել:

Նախագծի տապալումից հետո ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանն առաջարկեց հորդորեց պատկերը վերականգնել՝ տեսնելու համար, թե որ խմբակցությունն է դեմ քվեարկելով՝ մեր արժեհամակարգին դեմ հանդես գալիս։ Պարզվեց՝ դեմ են «Ելք» խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները։

«Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն է, պետք է հստակ պատասխան տան այն ուժերը, որոնք աղանդավորության քարոզ են տանում, գոմիկների քարոզ են տանում»,- ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Բուռն քվեարկությունը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ