14 11 2018

Բյուջեն ներկայացնում են պաշտոնակատարները, և պետք է հաստատի արձակված խորհրդարանը



«Տարօրինակ իրավիճակ է առաջացել և այն պատճառով, որ ինքնանպատակ որոշվել է` ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին: Բյուջեն ներկայացնում է մի կառավարություն, որի բոլոր անդամները պաշտոնանկ են եղել և պաշտոնակատար են: Բյուջեն պետք է հաստատի մի Ազգային ժողով, որը դե յուրե արձակված վիճակում է, ըստ էության` նույնպես պաշտոնանկ եղած է և նույնպես պաշտոնակատար է, բայց քննարկում ենք մի փաստաթուղթ, որը կարևորագույն քաղաքական, տնտեսական փաստաթուղթ է միշտ համարվել»,- խորհրդարանում ելույթ ունենալիս ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Այնուամենայնիվ, ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու բյուջե 2019-ին, իսկ թե ինչու, այդ մասին՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ