13 11 2018

Ավագանու 3 անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են

Ավագանու 3 անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երեւան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամներ Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը և Գևորգ Բաբայանը ներկայացրել են դիմումներ ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին։ Այս մասին նոյեմբերի 13-ին, Երեւանի ավագանու նիստի մեկնարկին հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 06.11.2018թ. արձանագրությունների համաձայն՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդող թեկնածուներին Լուսինե Գեւորգյանին, Լիլիթ Կիրակոսյանին եւ Արմեն Սարգսյանին»,–նշեց նա։

Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, որ վերջիններս Քաղաքապետարանում կամ վարչական շրջաններում անցել են աշխատանքի։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ