13 11 2018

«Ժառանգություն»-ը չի մասնակցի ընտրություններին

«Ժառանգություն»-ը չի մասնակցի ընտրություններին

«Ժառանգություն» կուսակցությունը որոշել է չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

Կուսակցությունը հայտնում է, որ որոշումը կայացրել է կուսակցության վարչությունը՝ համապարփակ քննարկումից հետո։

««Ժառանգությունն» էական է համարում, որ ընտրական առաջիկա գործընթացը՝ իր բովանդակությամբ եւ ընթացակարգով, լինի ամբողջովին լեգիտիմ։ 

Այս կապակցությամբ հույս ենք տածել եւ ակնկալել, որ ժամանակավոր կառավարությունն ու իր ղեկավարը թավշյա հեղափոխության առանց բացառության բոլոր հանձնառություններն ի կատար կածեր։ Այդ առանցքային հանձնառություններից նվազագույն մեկը՝ նոր ընտրական օրենսգրքի հաստատման միջոցով իրապես ժողովրդավար ԱԺ ձեւավորելու դրույթը, փաստորեն չի կատարվել։ 

Որպես համաժողովրդական շարժման ակունքներում կանգնած ուժ՝ «Ժառանգություն» կուսակցությունը հաջողություն է մաղթում մեր ժողովրդին՝ նոր Հայաստան տանող ճանապարհը ճշմարտացիորեն որոշելու իր պատասխանատու ընտրության մեջ»,- գրված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ