12 11 2018

ՀԱԿ-ը և ՀԺԿ-ն չեն մասնակցի ընտրություններին

ՀԱԿ-ը և ՀԺԿ-ն չեն մասնակցի ընտրություններին

Նոյեմբերի 12-ին կայացել է ՀԱԿ քաղաքական խորհրդի նիստ, որում որոշում է կայացվել չմասնակցել ԱԺ դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությանը։ Այս մասին հայտնում են կուսակցության գրասենյակից:

Նմանատիպ որոշում կայացրել է նաև Ստեփան Դեմիրճյանի Հայաստանի ժողովրդական կուսակցությունը։ «ՀԺԿ-ը նպատակահարմար չի համարում մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին գործող Ընտրական օրենսգրքով»,- նշել է նա:

Ավելի վաղ ընտրություններին չմասնակցելու որոշումներ էին կայացրել ՀԴԿ-ն, ԱԺՄ-ն, ԱԺԴ-ն, մի շարք այլ կուսակցություններ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ