Սաուդյան Արաբիայի թագաժառանգ-արքայազն Մուհամեդ բին Սալմանի մտերիմ բարձրաստիճան պաշտոնյաները գործարարների հետ 2017-ի մարտին թագավորության թշնամիներին սպանելու ծրագրեր են քննարկել: Այդ մասին, իր աղբյուրներին հղում տալով, հայտնել է The New York Times-ը, գրում է Дождь-ը։
Գործարարները 2 միլիարդ դոլար արժողությամբ ծրագիր են ներկայացրել․ այդ գումարով նրանք նախատեսում էին մասնավոր հետախուզության լրտեսների ներգրավել իրանական տնտեսությունը քայքայելու փորձերում։
Այն մարդկանց թվում, որոնց ցանկացել են սպանել սաուդցիները, եղել է իրանցի զինվորական Քասեմ Սուլեյմանին, ով համարվում է Սաուդյան Արաբիայի թշնամին: Հանդիպումներից մեկը կազմակերպել է լիբանանյան ծագումով ամերիկացի գործարար Ջորջ Նեյդերը, ով ավելի վաղ ներկայացրել էր Էր-Ռիադի՝ Սպիտակ տանը իրանցիներին սպանելու ծրագրերը։
Խորհրդակցելով փաստաբանների հետ` գործարարները կտրականապես հրաժարվել են մասնակցել սպանություններին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը