12 11 2018

Պուտինը կայցելի Թուրքիա, Ալիևը՝ Բելառուս

Պուտինը կայցելի Թուրքիա, Ալիևը՝ Բելառուս

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքիա, որտեղ կմասնակցի «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատվածի շինարարության ավարտին նվիրված արարողությանը: Այդ մասին Известия-ի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Հանդիսավոր արարողությունը կկայանա Ստամբուլում նոյեմբերի 19-ին, դրան կմասնակցի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաջորդ շաբաթ կայցելի Բելառուս: Այդ մասին խոսվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լաթիֆ Գանդիլովի հանդիպման ժամանակ: Նշենք, որ 2006-2016 թվականներին Ադրբեջանի և Բելառուսի նախագահները 4 անգամ փոխադարձ պաշտոնական այցեր են կատարել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ