06 11 2018

Աֆղանստանում ընտրությունների ժամանակ 50-ից ավելի մարդ է մահացել

Աֆղանստանում ընտրությունների ժամանակ 50-ից ավելի մարդ է մահացել

Աֆղանստանում ընտրությունների ընթացքում զինված միջադեպերի զոհ է դարձել 56 մարդ, 379-ը վիրավորվել է: Այս մասին հաղորդվել է Աֆղանստանում ՄԱԿ-ի Աջակցության առաքելության զեկույցում, գրում է РИА Новости-ն։

Հոկտեմբերի 20-ին Աֆղանստանի 32 նահանգների բնակիչները ընտրում էին երկրի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորներին: Բացառություն էին կազմել Գազնի և Կանդաղար տարածաշրջանները:

Ընտրությունների օրը Քաբուլում ընտրատեղամասերի մոտ նվազագույնը 3 պայթյուն է տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ, ինչպես նշվում է զեկույցում, այդ օրը երկրի տարածքում գրանցվել է 192 զինված միջադեպ, այդ թվում՝ ահաբեկչական հարձակումներ և պայթյուններ:

«Սա Աֆղանստանում անցկացված չորս նախորդ ընտրությունների համեմատ, քաղաքացիական անձանց հասցված վնասի ամենաբարձր մակարդակն է», - նշվում է փաստաթղթում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ