«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում դաշինքով կամ առանց դաշինքի մասնակցության վերաբերյալ դեռ քննարկումներ չի անցկացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Մասնակցության ձևաչափի վերաբերյալ կուսակցությունում դեռ քննարկում չի եղել: Երբ կլինի քննարկում, այդ մասին հավուր պատշաճի կտեղեկացնենք հանրությանը»,-ասաց Տոնոյանը:
Հարցին՝ նախընտրական ցուցակի մասով որոշակիություն կա արդյոք, Տոնոյանը պատասխանեց, որ դեռ ընթացիկ քննարկումների մեջ են, երբ կլինի վերջնական ձևավորված ցուցակ, կհրապարակեն: Սակայն նա հաստատեց, որ ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը