Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, թե որոնք են 5-րդ անգամ կանցլերի պաշտոնում իր թեկնածությունը չառաջադրելու որոշման պատճառները: Այդ մասին նա հայտնել է Կիևում ուկրաինացի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Lenta.ru-ն։
Անգելա Մերկելը հիշեցրել է, որ Գերմանիայի կանցլերի պաշտոնն է զբաղեցնում արդեն 13 տարի: Ըստ նրա՝ անհրաժեշտ է թույլ տալ մյուս քաղաքական գործիչներին ևս նման պատասխանատվություն ստանձնել:
«Ես այսպես եմ որոշել, որպեսզի երիտասարդներին հնարավորություն տամ արտահայտելու իրենց մտքերն ու նախապատրաստել կուսակցությունը հաջորդ ընտրություններին՝ այլ առաջնորդների ղեկավարությամբ»,- նշել է Մերկելը՝ ընդգծելով, որ Գերմանիայի բնակիչները ցանկանում են տեսնել գործողություններ, որոնք ուղղված են իրենց կենսամակարդակի բարելավմանը, ոչ թե վեճեր Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնե-սոցիալական միություն կուսակցությունների դաշինքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը