Երևանի Չեխովի դպրոցում դաասադուլ է, ծնողներն ու աշակերտներն ընդվզում են քաղաքապետարանի որոշման դեմ, որով այսօրվանից տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարելու է ՔՊ-ական Տիգրան Ավինյանի ընկերոջ կինը։ Հիշեցնենք, որ նախկին տնօրեն Գայանե Սարուխանյանի պաշտոնավարման պայմանագիրը լրացել է դեկտենբեի 15-ին, որից հետո , քաղաքապետի որոշմամբ, պաշտոնակատար է նշանակվել նույն դպրոցի երկարամյա մանկավարժ Տաթևիկ Մելքոնյանը՝ մինչև մրցույթի կայանալն ու վերջնական արդյունքների հրապարակումը։ Սակայն Տաթևիկ Մելքոնյանին այսօր փոխանցել են, որ ինքն այլևս պաշտոնակատար չէ, փոխարենը նշանակվել է մեկ ուրիշը, որը քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանի ընկերոջ կինն է՝ Դիանա Մինասյանը, որը տնօրենի ընտրության առաջին փուլում գրանցել է զրո արդյունք։
Առաջիկա երկուշաբթի օր կայանալու է տնօրենի ընտրության երկրորդ փուլը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը