01 11 2018

«Հայրենակիցներ» ծրագիրը թափ է հավաքում

«Հայրենակիցներ» ծրագիրը թափ է հավաքում

ՌԴ Վլադիմիր Պուտինը միգրացիոն քաղաքականության հայեցակարգ է ստորագրել, որի նպատակն է առավել հարմարավետ պայմաններ ստեղծել Ռուսաստանում հայրենակիցների վերաբնակեցման համար: Այս մասին նա հայտարարել է արտերկրում բնակվող ռուս հայրենակիցների VI համաշխարհային կոնգրեսում ելույթ ունենալիս, գրում է РИА Новости-ն։

«Այն ուղղված է նաև արտերկրից մշտական կերպով ՌԴ-ում հայրենակիցների վերաբնակեցման համար առավել հարմար պայմաններ ստեղծելուն, ինչպես նաեւ մուտքի և բնակության իրավունք ստանալու, աշխատանքի, ՌԴ քաղաքացիության ձեռքբերելու հստակ կանոնների ստեղծմանը»,- նշել է նա:

Պուտինի խոսքով՝ աշխարհում բարդ  իրավիճակ է ստեղծվել, երբ միջազգային իրավունքի հիմքերը խաթարվում են, բազմամյա պայմանավորվածությունները՝ խարխլվում: Շատ երկրներում աճում են ռուսաֆոբիան և ագրեսիվ ազգայնականության այլ ծայրահեղ ձևեր։

Նման հանգամանքներում Ռուսաստանը վճռականորեն կպաշտպանի իր հայրենակիցների իրավունքները եւ շահերը, ընդգծել է  պետության ղեկավարը:

«Մենք ուրախ կլինենք և՛ այն մարդկանց համար, ովքեր կցանկանան ժամանակավորապես գալ, և՛ նրանց համար, ովքեր կորոշեն քաղաքացիություն կամ ՌԴ-ում մշտական բնակության թուլտվություն ստանալ: Իսկ նրանք, ում անօրինական կերպով հալածում են, ովքեր վտանգի տակ են, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք նրանց պաշտպանությունը և ապաստան տրամադրենք», - ընդգծել է ՌԴ նախագահը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ