01 11 2018

ԱԺ-ն միաձայն ընդունեց համաներման նախագիծը



ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 75 պատգամավոր, դեմ և ձեռնպահ պատգամավոր չկար:

Համաներման արդյունքում ազատ կարձակվի 2888 բանտարկյալից շուրջ 270-ը։ 396 անձի օրինական ուժի մեջ մտած դատավճռով պատժի չկրած մասը կկրճատվի։ 660 անձի նկատմամբ կկիրառվի համաներում, որը կկազմի 36 տոկոսը։

Հիշեցնենք, որ նախօրեին օրինագիծը միաձայն ընդունվել էր խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ (72 կողմ):

Համաներման նախագիծը՝ այստեղ։

Խորհրդարանական քննարկումը՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ