ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում փակ ընթացակարգով քննարկել է և հավանության է արժանացրել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը:
Քննարկումից հետո Գևորգ Կոստանյանը պարզաբանեց, որ կառավարությունը համաձայնություն է տվել բոլոր խմբակցությունների առաջարկներին։
Գևորգ Կոստանյանը նաև չմեկնաբանեց՝ արդյոք նախագիծն աննախադեպ ընդգրկուն է, ինչպես հայտարարում է Կառավարությունը։ «Շրջանակը լայն կամ նեղ լինելու տեսակետից մենք կարող ենք խոսել բովանդակային քննարկումները ավարտելու արդյունքում: Հիմա ես չեմ ուզում դա մեկնաբանել: Առաջին ընթերցման արդյունքում գնահատելու հնարավորություն կունենանք»,- ասաց նա։
Կոստանյանը հավելեց՝ հնարավոր է, որ քննարկումների արդյունքում բովանդակային փոփոխություններ տեղի ունենան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը