01 07 2024

Անկարան հրաժարվել է Հայաստանի ներկայացուցչի հետ հանդիպումից․ News.am

Անկարան հրաժարվել է Հայաստանի ներկայացուցչի հետ հանդիպումից․ News.am

Անկարայում մտափոխվել են և հրաժարվել Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների հուլիսի 2-ին նախատեսված հանդիպումից, News.am-ին հայտնել է իրազեկ դիվանագիտական ​​աղբյուրը։

«Վերջին պահին թուրքական կողմը հրաժարվեց հանդիպումից։ Որոշման պաշտոնական պատճառները չեն նշվում»,- հայտնել է աղբյուրը։ Առայժմ պարզ չէ՝ հանդիպումը չեղարկվե՞լ է, թե՞ սոսկ հետաձգվել։

Նշենք, որ այսօր ՀՀ ԱԳՆ-ն Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման առնչությամբ հետևյալ հաղորդագրությունն էր տարածել․ «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ