Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի ճեպազրույցը լրագրողների հետ։
Ճեպազրույցն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև որոշ տեքստային հատվածներ պատգամավորի պատասխաններից։
ՀՀ-ում նոր ընտրական օրենսգիրք ուենալը հրամայական է և հաշվի առնելով նաև նախկին ԸՕ կիրառության մեջ արձանագրված խնդիրները, գտնում ենք, որ այլևս նոր իրականություն է Հայաստանի համար և նոր իրականությունում նոր օրենսգրքով գնալը պահանջ է։
Մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներով, հանձինս Գագիկ Ծառուկյանի, լավ հարբաերություններ ունենք լրագրողների հետ։
Քաղաքականության մեջ ամեն ինչ պետք է տրամաբանված լինի, կա քայլերի հերթականություն։
Պետք է նախ հասնել նրան, որ իրավունքի ուժով խորհրդարանը լուծարվի, գնանք նոր խորհրդարանական ընտորթյունների։
Հայաստանում այնպիսի պաշտոն չկա, որ ԲՀԿ-ն թեկնածու կադր չունենա։
ԲՀԿ-ն ունի մեծ ծրագրեր, կադրային մեծ թիմ և բնականաբար՝ մեծ հավակնություններ։
Մեր թիմը համարում է, որ կուսակցության ցուցակաը, բնականաբար, պետք է առաջնորդի անձամբ Գագիկ Ծառուկյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը