Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանի ճեպազրույցը լրագրողների հետ։
Ճեպազրույցն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև որոշ տեքստային հատվածներ պատգամավորի պատասխաններից։
Այն տարբերակները, որ քննարկվում են, թե Հայաստանի, թե Արցախի, թե Ադրբեջանի ժողովուրդը դեմ են։
Ես չեմ պատկերացնում, թե ինչ տարբերակների դեպքում են հանգուցալուծումը պատկերացնում։
Այսինքն պետք է հրապարակում միտինգ անեն, ասեն՝ ժողովուրդ, մենք մեր ազատագրած տարածքները հետ ենք վերադարձնում, ժողովուրդն էլ պետք է տա համաձայնությո՞ւն։ Հա՞, դա՞ է լուծման տարբերակը։
Վարչապետը եթե նման հայտարարություն է անում, պետք է բոլոր անունները տա։ Դա նախաքննության գաղտնիք է, և որևէ մեկն իրավունք չունի նման հայտարարություններ անել։
Մենք խաչբառ չենք լուծում, հանենլուկներով չենք առաջնորդվում, ես մարդկանց ճակատագրերի հետ կապված ենթադրություններ չեմ անի։
Առաջիկա օրերին մենք հայտարարություն կանենք ընտրության մասնակցության մասին։
ՀՀԿ նախընտրական ցուցակը մասնակցության դեպքում պետք է լինի միանշանակ քաղաքական ցուցակ։
Մենք մտնում ենք ազգային ժողով մեր դեմքը ցույց տալու, վերականգնվելու։
Անհամբեր մի սպասեք, թե ով է կալանավորվելու, անհամբեր սպասեք, թե ով է ազատության մեջ հայտնվելու։
Ճիշտ չէր դեկտեմբերին խորհրդարանական ընտրություն անելը, այս խորհրդարանը բնականոն հունով աշխատում էր և կարելի էր ընտրությունների գնալ 2022-ին։
Մենք թեկնածու չենք առաջադրելու, մենք դեմ ենք դեկտեմբերի ընտրություններին, մենք դեմ ենք ընտրական օրենսգրքի փոփոխություններին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը