ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված Մադրիդյան սկզբունքներում հնարավոր փոփոխությունների մասին տեղեկատվությունը։ Զախարովան նշել է, որ նման փոփոխությունների մասին ինքը ոչինչ չի լսել։
«Եթե խոսքը փորձագետների կանխատեսումների մասին է, ապա դա այլ հարց է։ Մենք, այնուամենայնիվ, պաշտոնական տեղեկատվությունն ենք մեկնաբանում։ Նման տվյալներ ես չունեմ»,- նշել է Զախարովան։
Sputnik Ադրբեջանի փոխանցմամբ՝ մեկնաբանելով Արցախի մասին ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունը՝ Մարիա Զախարովան հայտնել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և կողմերի հետաքրքրություններին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը