24 10 2018

Պատգամավորի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, բայց չեն կարողանում ձերբակալել

Պատգամավորի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, բայց չեն կարողանում ձերբակալել

«Ազգային ժողովի պատգամավորներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել կաշառքի փաստով: 100 տոկոսանոց ապացուցված գործ է, բայց մենք արդեն 2 ամիս մի պաշտոնական նամակի պատասխանի ենք սպասում: Որ օրը ստացվեց, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու»,- խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ձգձգումը, ըստ նրա, կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ և երեք ամիս է` նամակի պատասխանը չի գալիս։ Անկախ ձգձգումներից, ըստ Նիկոլ Փաշինյանի, այլընտրանք չկա՝ պատգամավորը կալանավորվելու է: «Դա լինելու է երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը, որն իր թելերով տանելու է էլի խոշոր պաշտոնյաների հետևից»,- ասաց Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ