ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը գրել է․
«Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունն, ինչպես և առաջինի դեպքում, կտևի մինչև Թեհրանի ժամանակով ուղիղ կեսգիշեր։
Այս պահի դրությամբ ընտրություններին մասնակցությունն արդեն հասել է մոտ 45 տոկոսի, ինչն, ինչպես և նախօրոք ենթադրվում էր, ավելի բարձր է առաջին փուլի մասնակցության ցուցանիշից։
Առայժմ նախնական որևէ տեղեկություն թեկնածուների ստացած քվեների մոտավոր թվի մասին չկա, քանի որ քվեարկածների ելքային հարցումներ Իրանում չեն անցկացվում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը