23 10 2018

Վահե Գրիգորյանը չընտրվեց ՍԴ անդամ

Վահե Գրիգորյանը չընտրվեց ՍԴ անդամ

Ազգային ժողովի պատգամավորների փակ գաղտնի քվեարկության արդյունքներով, Վահե Գրիգորյանը չընտրվեց ՍԴ անդամ։

Անհրաժեշտ էր 63 կողմ ձայն, այնինչ քվեարկությանը մասնակցեց 53 պատգամավոր։ Նրանց ձայներն էլ բաշխվել են հետևյալ կերպ․

Կողմ՝ 30

Դեմ՝ 23

Ուշագրավ է, որ խորհրդարանը ՍԴ անդամի քվեարկությունը տապալում է արդեն երրորդ անգամ։

Մայիսի 4-ին բավարար ձայներ չստացավ ՍԴ անդամի՝ նախագահի առաջադրած թեկնածու Էմիլ Բաբայանը, հունիսի 13-ին՝ Ելիզավետա Դանիելյանը։

Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ նախագահը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ