21 10 2018

Դավիթ Խուդաթյանը՝ Արմավիրի քաղաքապետ

Դավիթ Խուդաթյանը՝ Արմավիրի քաղաքապետ

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի քաղաքապետ։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերով խորհրդական Սիփան Փաշինյանը:

Նա մասնավորապես գրել է. «Դավիթ Խուդաթյանն ընտրվեց Արմավիրի քաղաքապետ»։

Նշենք,որ Արմավիր քաղաքում ընտրապայքարին մասնակցելում էր 4 թեկնածու, որոնցից միայն մեկն էր կուսակցական։ Համայնքի ղեկավարի 4 թեկնածուներից մեկն անկուսակցական Ժիրայր Աբրահամյանն էր, որը մեկ անգամ եղել է ավագանու անդամ:

Ընտրապայքարի մյուս մասնակիցը Օհան Հարությունյանն էր։ Նա նույնպես անկուսակցական է և այժմ աշխատում է «ՀԵԾ» ՓԲԸ «Մուսալեռ» մասնաճյուղում՝ որպես կուրսանտների վերլուծական և էներգիայի իրացման բաժնի ճարտարագետ: Վերջինս 2 անգամ եղել է Արմավիրի ավագանու անդամ։ Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնում կուսակցական թեկնածու Խուդաթյան Դավիթը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Նա այս պահին Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ