21 10 2018

Ո՞ւմ հաղթեց Սևակ Միքայելյանը՝ Հրազդանում քաղաքապետ ընտրվելով

Ո՞ւմ հաղթեց Սևակ Միքայելյանը՝ Հրազդանում քաղաքապետ ընտրվելով

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթանակ տարավ Սևակ Միքայելյանը:

Համաձայն նախնական ըտվյալների՝ Սևակ Միքայելյանը հավաքել է 8900 ձայն, նրա հկառակորդ Լևոն Ստեփանյանը՝ 4600 ձայն:

Հիշեցնենք, որ երկու թեկնածուներն էլ ինքնառաջադրվել էին: Ու չնայած Սևակ Միքայելյանն ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ակայն նրան չէր սատարում հարազատ կուսակցությունը: Ավելին, ըստ շրջանատվող տարբեր լուրերի, ՔՊ-ն երկու մաին էր բաժանվել այստեղ և մի մասը հենց նրա դեմ էր աշխատում՝ խորհրդարանական երկու խոշոր կուսակցությունների ներկայացուցիչների հետ միասին: Նախընտրական քարոզարշավն ու ընտրությունները Հրազդանում հանգիստ մթնոլորտում չանցան:

Այստեղ ուշագրավ է նաև այն, որ թեկնածուները հասակակիցներ են, Սևակ Միքայելյանը 25 տարեկան է, Լևոն Ստեփանյանը՝ 24:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ