Հանրապետության մի շարք մարզերում կայացած ՏԻՄ ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 217,708 քաղաքացուց քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է 94.222 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 43.28 տոկոսը: Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Ժամը 20։00-ի դրությամբ քաղաքների մեջ ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Կապանում՝ 19503 մասնակից, իսկ ամենապասիվը՝ Արմավիրում՝ 9937։ Հրազդանում և Էջմիածնում մասնակցել է համապատասխանաբար 16.259 և 15826 ընտրող:
Հիշեցնենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթականն էին, իսկ 25-ում՝ արտահերթ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը